Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումի պատճենը

ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումի պատճենը
Հայաստան
17:36, 26 март 2021
Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը: 
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: 
 
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն