Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր աշխատավարձ նախատեսվում է ոչ թե ՊՊԾ գնդի, այլ նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցների համար

Բարձր աշխատավարձ նախատեսվում է ոչ թե ՊՊԾ գնդի, այլ նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատակիցների համար
Հայաստան
18:33, 26 март 2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվության վերաբերյալ: Ներկայացվում է ոստիկանության պարզաբանումը.

«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։ Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,- ասված է պարզաբանման մեջ։
Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։ Կառավարության որոշմամբ հաստատվել են պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։ Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։ Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: