Քննարկվել են Ընտրական օրենսգրքում հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության կարգի եւ ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավմանն ուղղված առաջարկները

Հայաստան
Մայիսի 23-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի ԱՍՀ մշտական հանձնաժողովի պատգամավորների, ԱԺ պատգամավորների եւ IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի լիարժեք իրացման մեխանիզմների եւ ընտրատեղամասերի մատչելիության ապահովմամբ ընտրողների քաղաքական գործընթացում լիարժեք ներգրավման գործընթացի լավարկումն է:
Քննարկվել են Ընտրական օրենսգրքի նորամուծությունները` հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության կարգի հետ կապված բարելավումների առնչությամբ, ինչպես նաեւ` վերջիններիս ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավմանն ուղղված առաջարկները:
Հանձնաժողովն աշխատանքային հարթակ է տրամադրում թեմայով հետաքրքրված խորհրդարանականներին` միավորելու ջանքերն առավել մատչելի ընտրական գործընթացների ապահովման համար: