Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական առաջին արբանյակի դուրսբերումը Երկիր մոլորակի ուղեծիր. տեսանյութ, լուսանկարներ

2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության Ֆեյսբուքի էջում հրապարակվել է Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը: