Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
Հայաստան
21:53, 27 май 2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով Կիպրոսում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։