Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 5 զինծառայողի աճյուն

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 5 զինծառայողի աճյուն
Հայաստան
17:53, 27 март 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն, հաղորդում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։ Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ: ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության: