Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Հայաստան
19:56, 27 март 2021
Այսօր՝ մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Կայացել է հանդիպում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

ԱԺ նախագահը անդրադարձել է երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի և Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բնակիչներին հուզող անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հետ կապված հարցերի օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավար, իր աջակցությունը ցուցաբերել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի մեխանիզմները մշակելու գործում։