Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պաշտոնյաները քննարկել են համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

ՀՀ ՊՆ և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պաշտոնյաները քննարկել են համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր
Հայաստան
19:17, 02 июнь 2022
ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: