Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա ժամերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը. պատվիրակները կտեղեկանան ՀԱՊԿ գոտում տիրող իրավիճակին

Առաջիկա ժամերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը. պատվիրակները կտեղեկանան ՀԱՊԿ գոտում տիրող իրավիճակին
Հայաստան
11:06, 06 июнь 2022
Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 15։30-ին, Երևանում կանցկացվի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին կմասնակցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հիշատակեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ 

Նշենք, որ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակներ, և այն կվարի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ 

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, ըստ որի՝ այս միջոցառման օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպման մասնակիցներին կտեղեկացնի կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, հավաքական անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման մասին։