Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հայաստան
20:50, 06 июнь 2022
Հունիսի 7-8-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: