Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիում և Վարդանիձոր գյուղում վաղը 12 ժամ ջուր չի լինի

Մեղրիում և Վարդանիձոր գյուղում վաղը 12 ժամ ջուր չի լինի
Հայաստան
22:46, 06 июнь 2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մաքրման կայանում աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: