Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

Վահան Քերոբյանը «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը
Հայաստան
17:38, 11 июнь 2022
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը մասնակցել է «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 «Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացման վրա և առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր»,- նշել է Վահան Քերոբյանը։