Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հայաստան
16:44, 29 март 2021
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն: