Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ
Հայաստան
17:25, 29 март 2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ:
Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը: