Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա
Հայաստան
17:31, 15 июнь 2022
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկն ու լայնածավալ աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ նիստի ժամկետի մասին հարցին Զախարովան պատասխանել է.

«Մենք ողջունեցինք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, պայմանավորվեցինք, որ երկրորդ մասը կամ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք այն կազմակերպել շատ մոտ ապագայում, սպասում ենք հայ և ադրբեջանցի գործընկերների առաջարկներին»։