Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորագրված հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության զարգացման միջոցառումների իրականացման հնարավորություններ են․ փոխքաղաքապետ

Ստորագրված հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության զարգացման միջոցառումների իրականացման հնարավորություններ են․ փոխքաղաքապետ
Հայաստան
21:33, 17 июнь 2022
Այսօր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ միասին հուշագիր ենք ստորագրել․ տեղեկացնում է Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորություններն էին, մասնավորապես, միասնական զբոսաշրջային թվային տեղեկատվական կայքի, Գյումրու ստեղծարար քարտեզի և ինֆորմացիոն կետերի նախագծման և իրագործման մրցույթների համատեղ կազմակերպումը: 

Վերը նշվածի վերաբերյալ հունիսի 18-ին կհայտարարվեն համապատասխան մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն կունենան ուսանողներ և ուսանողական խմբեր ոչ միայն Գյումրիից, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից: 
Հուշագրի ստորագրումից առաջ մանրամասն ներկայացրի ծրագրերը` հատկապես կարևորություն տալով Գյումրի քաղաքի տուրիզմի ոլորտի առավել զարգացման համար նորարար գաղափարների նախագծումն ու իրագործումը: