Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հայաստան
16:53, 19 июнь 2022
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։

Բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար: