Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում ավագանու նիստը չկայացավ. «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները չներկայացան նիստին

Վանաձորում ավագանու նիստը չկայացավ. «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները չներկայացան նիստին
Հայաստան
11:59, 23 июнь 2022
Վանաձորում ավագանու նիստը չկայացավ։ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները չներկայացան նիստին, հետևաբար հնարավոր չեղավ ապահովել քվորում։

Նիստի օրակարգում համայնքի բյուջեն և այս տարվա սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին հարցն էր, որով նախատեսվում էր շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնել։ Այս ծավալի ֆինանսական աշխատանքներ Վանաձորում երբևէ չեն իրականացվել։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի իրականացվել է 1.4 մլրդ դրամի սուբվենցիոն աշխատանքներ։ Նախատեսվում էր հիմնանորոգել և նորոգել մի շարք փողոցներ, կառուցել և վերանորոգել մանկապարտեզներ, մշակութային, մարզական շինություններ, ձեռք բերել աղբատար մեքենաներ, կառուցել սելաֆատարներ, վերանորոգել բնակելի շենքերի տանիքներ և այլն։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության ավագանու անդամները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու նիստերին։ Այս նիստին ևս վերջիններս չներկայացան և սուբվենցիոն ծրագիրը այսպիսով մնաց թղթի վրա։ 

Վովա Հակոբյան