Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պլանավորում ենք Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը բողոքարկել. Արամ Օրբելյան

Պլանավորում ենք Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը բողոքարկել. Արամ Օրբելյան
Հայաստան
16:16, 23 июнь 2022
«ԲԴԽ-ի որոշմամբ՝ Ռուբեն Վարդազարյանը դադարում է լինել ԲԴԽ անդամ և դատավոր»,- Civic.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ մեզ հետ զրույցում մեկնաբանելով ԲԴԽ որոշումը՝ նշեց, որ կա նաև դատավորների 2-3 հատուկ կարծիք, որոնք որոշման հետ միասին ստանալուց հետո նոր հասկանալի կլինի՝ ի՞նչ հիմնավորումներ, պատճառաբանություններ են դրված որոշման հիմքում: «Նախնական ակնհայտ խնդիրներ կան, որի հիման վրա պլանավորում ենք նշված որոշումը բողոքարկել։ Բողոքարկել թե որ ժամկետներում, ներպետական թե միջազգային մարմիններում՝ դա վստահորդիս հետ քննարկելով կորոշենք»,- հավելեց փաստաբանը։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն որոշում կայացրեց դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը 10.05.2022թ. «Արմդեյլի»-ին հարցազրույց էր տվել, որից հետո ԲԴԽ 3 անդամները՝ Գրիգոր Բեքմեզյանը,  Դավիթ Խաչատուրյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, միջնորդություն էին ներկայացրել ԲԴԽ՝ հարցազրույցում դատավորի վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ 

Արամ Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն իր դեմ հարուցված քրեական գործի վրա, որին ի պատասխան փաստաբանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ազդեցություն ունենա։ Այս պահին գործ հարուցելու որոշումը բողոքարկվում է դեռ, բացի նրանից, որ բուն գործն է քննարկում դատարանը, նաև ՍԴ-ում բողոք կա՝ կապված դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի և դրա ծավալների հետ»։

Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, արարքներ, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով): Ըստ մեղադրանքի՝ նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը


Նարա Մարտիրոսյան