Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին
Հայաստան
11:31, 26 июнь 2022
ՀՀ պետական խորհրդանշանների օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոչ է անում ստանալ եռագույն շապիկ և միանալ ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին:

«Սիրելի դպրոցակա՛ն, ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին: Տրամադրվող շապիկների չափսերն են` S, M, L, XL:

Շապիկները ձեռք բերելու համար ուղարկել հայտ [email protected] էլ. փոստի հասցեին միայն դասարանների համակարգողների կողմից (օրինակ՝ դասղեկ, ուսուցիչ, ծնող)՝ նշելով շապիկների քանակը (նվազագույնը 10 դպրոցական)՝ ըստ չափերի, դպրոցի հասցեն, դպրոցի համարը, դասարանը, համակարգողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:
Շապիկները հնարավոր կլինի ստանալ տոնակատարությունից մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին: Հիշեցնում ենք, որ շապիկների քանակը սահմանափակ է: Հարցերի դեպքում զանգահարել 094200515 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: