Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության կողմից հատկացված զգալի միջոցների արդյունքում մենք այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ ՝ հրապարակել և կից գրել․

«Կառավարության կողմից հատկացված զգալի միջոցների արդյունքում մենք այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ:

Ժամանակակից հատակ գնելու արդյունքում, կարողանում ենք կազմակերպել բասկետբոլի, հանդբոլի, ֆուտզալի և շատ այլ առաջնություններ:

Ժամանակակից ցուցատախտակների վրա հեռարձակվում են ոչ միայն մրցումների տվյալները, այլ հենց այդ պահին մարզահամալիրի դահլիճում տեղի ունեցողը:

Այլ ենթակառուցվածքների զարգացումը նույնպես թույլ է տալիս չամաչել մրցումները հյուրընկալելիս:

Անցած երեք օրերին Համալիրում հյուրընկալել էինք ԱՄՆ-ի, Սիրիայի և Իրանի հավաքականներին՝ Սադայի մրցաշարի շրջանակներում:

Ավելացնեմ, որ եթե նախկինում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում Համահայկական խաղերի անցկացման ժամանակ, հիմա այդ խնդիրը վերացել է»: