Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվում է

Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվում է
Հայաստան
11:41, 27 июнь 2022
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը, և երեք թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ  Դավիթ Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և հետաքրքրվեց, թե  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ինչու չի ներկայացնում:

Դավիթ Խաչատրյանը պարզաբանեց. «Պարոն Ջհանգիրյանը վիրահատվության է ենթարկվում այս պահին, և  այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու»: Նա նշեց, որ ավելի վաղ հայտնի չէր, որ նա ենթարկվելու է վիրահատության: