Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ախր երիտասարդ է», «Ախր կին է», «Կհաջողի՞ արդյոք». Վերջին 10 օրերին եթերներից հնչող «ախր»-ներն ու «արդյոք»-ները ինձ հայելու հեքիաթն են հիշեցնում. Գլխավոր դատախազի թեկնածու

Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Թեկնածուն նախ իր խոսքը սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ուղղված շնորհակալությամբ իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Ես կարող եմ միայն ենթադրել «ախր» և «արդյոք» բառերով քանի ենթադրություն է հաղթահարվել այս որոշումը կայացնելու համար: «Ախր դատախազությունում չի աշխատել», «Ախր երիտասարդ է», «Ախր կին է», «Կհաջողի՞ արդյոք», «Կկարողանա՞ արդյոք դիմակայել», «Իսկ չի՞ գայթակղվի արդյոք». այս շարքը անվերջ կարելի է շարունակել»,- իր ելույթում նշեց Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 օրերի ընթացքում եթերներից հնչող «ախր»-ներն ու «արդյոք»-ները իրեն հայելու հեքիաթն ու համանուն ֆիլմն են հիշեցնում. «Երբ տարբեր մարդիկ հայելու մեջ նայում ու տարբեր պատկերներ են տեսնում: Ու այդ «ախր»-ներն ու «արդյոք»-ները կարծես մի պատասխան են ենթադրում, որին անդրադառնալու ժամանակը հիմա չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում: