Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազը պետք է գրավի ոչ միայն մարդկանց միտքը, այլև հոգին ու սիրտը. Աննա Վարդապետյանը տիրապետում է նաև հռետորական արվեստին. Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ներկայացրեց պատճառներից մեկը, որի համար ինքը կողմ է քվեարկելու այս թեկնածությանը: «Առաջին տպավորությունը, որ ես ստացել եմ մեր թեկնածուից, վեթինգին նվիրված լսումների ժամանակ էր. մինչև հիմա հիշում եմ մեր թեկնածուի ելույթը»,- ասաց նա:

Խոսելով թեկնածուի հռետորական արվեստին տիրապետելու կարողությանը՝ պատգամավորը նշեց. «Դատախազը պետք է շարժի մարդկանց հոգիները, սրտերը, չոր չլինի և չխոսի այն ոճով, որ մարդիկ չհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Դատախազը պետք է գրավի ոչ միայն մարդկանց միտքը, այլև հոգին ու սիրտը»: