Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Վարդապետյանն ունի դատախազի կարևորագույն հմտություններից մեկը՝ ասել այն, ինչ մտածում է՝ անկախ նրանից, թե ով է դիմացինը. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար ԱԺ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովին ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում շատ կարևորեց թեկնածուի անկեղծությունը. «Դուք չէիք վախենում ասել այն, ինչ մտածում էիք: Սա երևի թե դատախազի կարևորագույն գործառույթներից և հմտություններից մեկն է. ասել այն, ինչ մտածում է՝ անկախ նրանից, թե ով է դիմացը կանգնած՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե թագավոր»:

Նրա խոսքով՝ դատախազը պետք է դիտարկվի ոչ թե մեղադրող, այլ արդարադատություն վերականգնող, արդարադատություն պահանջող. «Դա թող լինի այն պատգամը, որով դուք պետք է առաջնորդվեք: Ես համոզված եմ, որ դուք երբեք չեք ունենալու երկմտանք՝ առաջնորդվել խղճո՞վ, թե՞ նպատակահարմարությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում: