Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվեց Աննա Վարդապետյանը

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվեց Աննա Վարդապետյանը
Հայաստան
17:27, 29 июнь 2022
Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում առկա էր 70 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի նիստին և քվեարկությանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:

2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:
2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է: