Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն

Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն
Հայաստան
12:04, 02 июль 2022
Հուլիսի 2-ին, ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան (դեպքի վայրում չի գտնվում) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են պոկված լարեր և արտահոսած վառելիքի հետքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շրջվել է փայտե սյունը, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, սյունը տեղափոխել են անվտանգ տարածք։