Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի աշխատակազմում Հակոբ Արշակյանի ազատման դիմում այս պահին չկա

Վարչապետի աշխատակազմում Հակոբ Արշակյանի ազատման դիմում այս պահին չկա
Հայաստան
11:22, 31 март 2021
Վարչապետի աշխատակազմում այս պահին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից աշխատանքից ազատվելու դիմում չկա: Այս մասին Factor.am-ին ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, թե Արշակյանը թիմակիցների հետ ունեցած դժգոհությունների պատճառով ազատման դիմում է ներկայացրել: Հակոբ Արշակյանն, ի դեպ, ընկալվում է որպես «լեւոնական» գործիչ: Նախարարը եւ նրա մաուլի խոսնակը հեռախոսազանգերի չեն պատասխանում: