Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում և որոշ համայնքներում գազանջատումներ կլինեն

Երևանում և որոշ համայնքներում գազանջատումներ կլինեն
Հայաստան
22:46, 05 июль 2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-ից մինչև 137 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 94-ից մինչև 144 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 55-ից մինչև 94 առանձնատների, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 38, 40 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 15 փողոցի թիվ 33-ից մինչև 63 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Գուգարք բնակավայրերի գազասպառողների, «ՎԱՀ ՎԱՍ», «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի գործարանի, «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՓԲԸ-ի ասֆալտի գործարանի, «Արգիշտի-1» ՍՊԸ-ի ասֆալտի գործարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: