Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների համար և բեռնափոխադրումներ են իրականացվելու օդային տրանսպորտով. վարչապետ

«Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով»,- այսօր՝ հուլիսի 7-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները աշխատեն Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ. «Որովհետև քաղաքական պայմանավորվածությունները՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը:

Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատեն, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»: