Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
Հայաստան
22:33, 08 июль 2022
Շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:

Նշվում է, որ, կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը, նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։