Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է

Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է
Հայաստան
20:29, 31 март 2021
Մարտի 31-ին, ժամը 15:50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արենի բնակավայրի «Սարի գլուխ» կոչվող տարածքում գտնվող ժայռից արգելափակումից դուրս են բերել Դ․ Ս․-ին (ծնված 1990 թ․)։