Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Չոբանյանը՝ նախարար, Էդգար Ճաղարյանը՝ մարզպե՞տ․ ՀԺ

Հայկ Չոբանյանը՝ նախարար, Էդգար Ճաղարյանը՝ մարզպե՞տ․ ՀԺ
Հայաստան
20:35, 31 март 2021
Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը, գրում է armtimes.am-ը։

ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 

Մեր այլ տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կնշանակվի այսօր ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանը: Վերջինս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: