Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողների աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության կտրամադրվի

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին որոշում։

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծի նպատակն է խրախուսել և աջակցություն տրամադրել այն գործատուներին, ովքեր այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց։

«Մասնավորապես, միջոցառման շրջանակներում առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 000 դրամի չափով աջակցություն՝ եռամսյակի կտրվածքով աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար։ Այսինքն՝ այդ քաղաքացիներին աշխատանքի ընդունելու պարագայում՝ վճարում է եկամտային հարկ, այդ վճարած եկամտային հարկի չափով մինչև 100 000 դրամի չափով յուրաքանչյուրի եռամսյակ  տրամադրվում է  աջակցություն»,- ասաց նախարարը։