Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել վեց մասնագիտություններով․ բուհերի ընդունելության նոր կարգը

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց բուհերի ընդունելության նոր կարգը։

 Այս տարի առաջարկվող կարգով բուհերի ընդունելությունը կկատարվի երկու փոլով։

Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ խոսելով ընդունելության նոր կարգի մասին՝ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
«Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը և կընտրեն կոնկրետ մասնագիտությունը,  կլրացնեն հայտը։ Իդեպ, բոլոր հայտարարագրումները  լինելու են էլեկտրոնային տարբերակով և կանցկացվի մրցույթ։ ԳԹԿ-ից ստացված բալերին համապատասխան մրցույթը կանցկացվի, որից հետո կհայտարարվի մրցույթի արդյունքները, ինչպես նաև կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի»,-ասաց նախարարը։

 Վերջինիս խոսքով՝ երկրորդ փուլով, այն դիմորդներ, որոնք չեն ընդունվել առաջին  փուլով, կարող են դիմել վեց մասնագիտություններով, բայց որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդը հանձնել է։