Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քարվաճառի հայկական պատկանելիությունը կասկածի տակ դնող նշույլ իմ խոսքում չկա»․ Հովիկ Աղազարյան

«Քարվաճառի հայկական պատկանելիությունը կասկածի տակ դնող նշույլ իմ խոսքում չկա»․ Հովիկ Աղազարյան
Հայաստան
13:57, 01 апрель 2021
Այդ հայտնի հարցազրույցում ես Քարվաճառին անդրադարձել եմ այդ օրերին եւ այսօր տիրող աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե ինքը Քարվաճառը հայկական չի համարում։

 «Եվ որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը», - ասաց նա։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլի»  Սասուն Միքայելյանը, անդարադառնալով Հովիկ Աղազարյանի աղմկոտ հայտարարությանը, ասել էր․ «Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»։