Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաշվի առնելով Զատիկը՝ մենք գործողություններ ենք իրականացրել ձվի իջեցման համար». ՏՄՊՊՀ նախագահ` Գեղամ Գևորգյան

«Հաշվի առնելով Զատիկը՝ մենք գործողություններ ենք իրականացրել ձվի իջեցման համար». ՏՄՊՊՀ նախագահ` Գեղամ Գևորգյան
Հայաստան
14:12, 01 апрель 2021
ՏՄՊՊՀ նախագահ  Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող հստակ ժամանակահատված նշել, թե երբ ձվի գինը կնվազի շուկայում.
«Ես չգիտեմ՝ երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին և ասել՝ գինը իջեցրե՛ք, կամ բարձրացրե՛ք»:
Ըստ նրա՝ հաշվի առնելով Զատիկը, հանձնաժողովրը գործողություններ է իրականցրել, որոնք չեն համարվում այս մարմնի համար ստանդարտ:
«Ե՛վ ցանցերի հետ ենք խոսել, և՛ ձու արտադրողների հետ ենք խոսակցություններ ունեցել, դրա արդյուքնում էլ ձվի էական պաշար մտավ շուկա, և գինը որոշակի առումով իջավ»:
Նրա խոսքով՝ անբարեխիղճ տնտեսվարողները, որոնք արհեստականորեն գնաճ են ստեղծել,  պատասխանատվություն կկրեն, եթե այդպիսի վարկածներ հաստատվեն: Գևորգյանը հիշեցրեց, որ անցյալ տարի այդպիսի փորձ կար, որի արդյուքնում 104 միլիոն դրամ տուգանք է նշանակվել՝ 6, 7 հոգու:
«Աշխատանքներ տարվում են. երեկ 75 դրամով ձու էր վաճառվում: Խնդրում եմ, հասկացե՛ք, սա մեր հանձնաժողովի հիմնական գործառույթը չէ: Մենք չենք կարող զանգել տնտեսվարողներին և ասել` գի՛ն իջեցրեք: Մենք գների կարգավորմամաբ չենք զբաղվում, գնաճ չենք անում, բայց, հաշվի առնելով սոցիալական լայն սպառման առարկա լինելը և Զատիկը, մենք գործողություններ ենք իրականացրել, որպեսզի մեր հանրությունը շատ չտուժի»,- նշեց Գևորգյանը: