Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարներն Ավետարանոցի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն

Փրկարարներն Ավետարանոցի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն
Հայաստան
16:02, 01 апрель 2021
Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։