Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն
Հայաստան
22:33, 20 июль 2022
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։


– 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

– 2022 թվականի մարտի 17-ին Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է մաքսային արտոնություն, որը գործում է  մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Բարեփոխումների արդյունքում՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: