Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիկում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի նոր գազատար

Վարդենիկում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի նոր գազատար
Հայաստան
22:46, 20 июль 2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կլիոմետր երկարությամբ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Վարդենիկի նորաստեղծ թաղամասի 300 ընտանիք։