Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը մարտի 1-ի գործով դատախազները կներկայացնեն միջնորդություն․ Գոռ Աբրահամյան

Վաղը մարտի 1-ի գործով դատախազները կներկայացնեն միջնորդություն․ Գոռ Աբրահամյան
Հայաստան
19:03, 01 апрель 2021
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին, թե  ի՞նչ միջնորդություն է պատրաստվում ներկայացնել դատախազությունը մարտի 1-ի գործով, պատասխանեց․ «Վաղը դատական նիստի ժամանակ դատախազները կներկայացնեն միջնորդությունը․ բոլորի համար այն կլինի տեսանելի եւ լսելի»։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի  միջնորդությունը ընթերցել էր դատավոր Աննա Դանիբեկյանը: Բաղդասարյանը գրությամբ դատարանին առաջարկել էր հետաձգել դատական նիստը մինչև որ դատախազությունը կկարողանա միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարանի 300.1 հոդվածը հակասահմանդրական ճանաչելու վերաբերյալ:

ՍԴ-ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների փաստաբանները հայտարարել էին, որ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել  քրեական հետապնդումը ամբաստանյալների նկատմամբ, սակայն դատարանը՝ Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, որոշեց նիստը հետաձգել. այն կկայանա վաղը՝ ժամը 13։00-ին, Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Հիշեցենք նաեւ, որ 2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ նա սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, ովքեր մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Նախկին պաշտոնյաները գործը համարում են շինծու և պնդում, որ դրանով իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գեղամ Ադյան