Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու Վարդանանց հրապարակը նոր տեսք կունենա. Դավիթ Առուշանյան

Գյումրու Վարդանանց հրապարակը նոր տեսք կունենա. Դավիթ Առուշանյան
Հայաստան
16:56, 23 июль 2022
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն որ ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրախ եմ տեղեկացնել, որ իմ բանակցությունների արդյունքում Գյումրու Վարդանանց հրապարակը նոր տեսք կունենա։ Պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Լանդշաֆտ», «Ալֆա-Ֆարմ»  և «Էյ Թի Փի» ընկերությունների հետ։ Կարևոր այս ծրագրի իրականացմանն իր աջակցությունը կբերի նաև Երևանի քաղաքապետարանը։

Հայաստանում ամենամեծ դեղատների ցանցն ունեցող «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությունն իր հիմնադրման 25 ամյակի շրջանակում որոշել է նպաստել Գյումրիի կանաչ տարածքների ավելացման գործին՝ մեր նախաձեռնությանը հատկացնելով 4 միլիոն դրամ: 1 միլիոն 280 հազար դրամի բույսեր կտրամադրի «Էյ Թի Փի» ընկերությունը, կես միլիոն դրամի բուսատեսակներ կնվիրաբերի Երևանի քաղաքապետարանը։ Նախագծողը «Լանդշաֆտ» ՍՊԸ-ն է:

Կանաչապատման ծրագիրն իրականացվելու է բացառապես գործընկերների աջակցությամբ։ Գյումրու համայնքապետարանի բյուջեից գումար չի ծախսվի։