Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 միլիոն դրամ տուգանք ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատարների նկատմամբ

2 միլիոն դրամ տուգանք ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատարների նկատմամբ
Հայաստան
17:51, 25 июль 2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը
շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ
եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ
վերահսկողության իրականացումը։

Հուլիսի 20-22-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ
իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզում։

Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային
ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 16 տրանսպորտային
միջոց։ 10 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական
արձանագրություններ։ Նշանակված տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ։