Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Վարդավառին և նախորդած օրերին ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Վարդավառին և նախորդած օրերին ուժեղացված ծառայության արդյունքները
Հայաստան
22:46, 25 июль 2022
Երևանի պարեկները հուլիսի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 266 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 240 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 320-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1223-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, բաժիններ բերման են ենթարկել 59 անձի։ Վարդավառի օրվա առթիվ Երևանի պարեկները մայրաքաղաքում ծառայություն են իրականացրել ուժեղացված ռեժիմով։ Եվ պատահական չէ, որ միայն հուլիսի 24-ին հայտնաբերել են 714 խախտում։ Հատկապես ակնառու է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող անձանց թվերը։ Միայն Վարդավառի օրը Երևանում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 41 անձ։

«Հուլիսի 18-ից 25-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1604 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 127 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 31, առանց վարորդական վկայականի՝ 162 անձ։ 18 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 140-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 863-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, բերման են ենթարկել 9 անձի։

Նրանք ևս մայրաքաղաքի գործընկերների օրինակով Վարդավառի օրը ծառայել են ուժեղացված ռեժիմով՝ հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության նկատմամբ իրականացնելով արդյունավետ հսկողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 123-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
«Առանձնահատուկ ընդգծենք, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցել են նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Մասնավորապես, հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 մեքենաներ։ Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։