Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր լրանում է Ապրլյան պատերազմի 5–րդ տարին. ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունը Եռաբլուր է այցելել

Այսօր լրանում է Ապրլյան պատերազմի 5–րդ տարին. ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունը Եռաբլուր է այցելել
Հայաստան
10:14, 02 апрель 2021
Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարին, որի ժամանակ զոհվեցին 100 հայորդիներ:
Առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները և հարգանքի տուրք մատուցելհերոսների հիշատակին:

Ծաղիկներ են խոնարհել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը և այլք։

Հիշեցնենք, ապրիլյան պատերազմը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Մարտեր են եղել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր են ընթացել շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։