Այնքան էր հասունացել պահը, որ հնարավոր չէր լռել․ դատավոր Ալեքսանյանը՝ Դատավորների միությունը լքելու մասին 1in.am

Հայաստան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։
«Առաջին լրատվական»-ը դատավոր Արուսյակ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել դուրս գալ Դատավորների միության անդամակցությունից։
«Ավելացնելու որևէ բան չունեմ, մեկնաբանության կարիք չեմ տեսնում։ Ես ասում եմ, որ կոնկրետ այս քայլը որևէ կերպ չեմ մեկնաբանի»,-ասաց նա՝ չցանկանալով նշել պատճառները։
«Ես դատավոր եմ, ոչ թե քաղաքական գործիչ, ես չեմ սիրում հարցազրույցներ տալ, պարզապես այնքան էր հասունացել պահը, որ հնարավոր չէր լռել»,-հավելեց նա։
Բանն այն է, որ Արուսյակ Ալեքսանյանը ոչ միայն Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, այլ նաև համապատասխան գրություն է ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաև՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության և իր վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու և, որ ամենակարևորն է, իր կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու և կասկածի տակ դնելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը օրերս իր հարցազրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․ «Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու: Ամեն դեպքում, Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։ Նա հիշեցրել էր, որ ժամանակին իր նկատմամբ էլ է արշավ եղել` ոչ ոք չի սատարել, այդ թվում` Դատավորների միությունը: Ազարյանը նաև գնահատական էր հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»:
Աղբյուր՝ 1in.am