Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսների նախարարն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ

Ֆինանսների նախարարն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ
Հայաստան
15:55, 26 июль 2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները և Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը:
 
ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության