Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսչական մարմինը 3․000․000 ՀՀ դրամով տուգանել է տնտեսվարողներին` տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով

Տեսչական մարմինը 3․000․000 ՀՀ դրամով տուգանել է տնտեսվարողներին` տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով
Հայաստան
15:08, 27 июль 2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան
գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ
եռամսյակում պլանավորված ստուգումների շրջանակներում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից
Ա/Ձ Ա․ Սիրականյանին, Ա/Ձ Հ․ Սուվարյանին և Ա/Ձ Գ․ Պետրոսյանին պատկանող բենզալցակայաններում
իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս բենզալցակայանները գրանցված
չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության
ամենամյա փորձաքննության եզրակացություններ։

Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման
մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ԱՎՕ
շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին պահանջները։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման
պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ
տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝
յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: