Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանը կսատարի և կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

Քաղաքապետարանը կսատարի և կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան
Հայաստան
16:27, 29 июль 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ աշխատանքային այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Զինվորի տանն էին։
 
 Բժշկական բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
 
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շրջայցի ընթացքում, ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։
 
Կարևորելով և բժշկական բուհի և Զինվորի տան կարևորագույն առաքելությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին։
 
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև բժշկական համալսարանի զարգացման հետագա ծրագրերը։