Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրափրկարարները քաղաքացիներին և Սևանա լճում շրջված սկուտերները տեղափոխել են ափ

Ջրափրկարարները քաղաքացիներին և Սևանա լճում շրջված սկուտերները տեղափոխել են ափ
Հայաստան
19:52, 30 июль 2022
Հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել: Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին էլ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։